Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։
Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը...